Տարոնի աշխարհ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Տարօնի աշխարհ Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջթղթյա, փափուկ, կտրված: Գրքի սպիտակավուն կազմը դեկորատիվ ձևավորումով՝ կապույտ գույնի բաց և մուգ երանգներով պատկերված է շինության մի հատված՝ նախշազարդ կամարներով: Կազմին և գրքի կողին նարնջագույն տառերով տպված են գրքի տվյալները: Անվանաթերթին գրքի մատենագիտական տվյալները: Ճակատանկարը Գեղամ Տեր - Կարապետյանի /Գեղամ/ լուսանկարը օվալաձև շրջանակով: Էջերը կտրտված: Հեղինակ՝  Գեղամ Տեր - Կարապետյան Էջ՝  344 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1931թ. Չափս՝  14,4x19,4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3547