Տարրական աշխարհագրություն հայրենագիտություն: (Կովկաս)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Տարրական աշխարհագրութիւն հայրենագիտութիւն: (Կովկաս) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ե. Թաւարբէգեան. Տարրական աշխարհագրութիւն հայրենագիտութիւն: (Կովկաս). - Թիֆլիս, 1909, տպարան Վրաց հրատարակչական ընկ.: Շապիկը աղյուսագույն երանգով ողորկ բարակ թղթից է: Առաջին կազմերեսին կա բնապատկեր, վերևի ու ներքևի մասերում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Կռնակը բաց աղյուսագույն սոսնձալաթից է: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին՝ Վրիպակների էջի ներքևի լուսանցքում, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջեր 24-25 և 104-105 կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Գրքի վերջում՝ հավելյալ 6 էջերի վրա, սև-սպիտակ նկարներ և գծագրեր են: Էջեր 112-113 միջև ներդրված է Տիցիանի ինքնանկարի վերատպությունը (չափսերը` 5,4X8,4 սմ ), որի դարձերեսին կա «Тициано» մակագրությունը մատիտով, արված, հավանաբար, Արտիկ Թումանյանի կողմից: Գիրքը վերականգնված է: Հեղինակ՝  Թավարբեգյան Ե. Էջ՝  158, 6 թ. նկ. Նյութը՝  թուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909 Լայնություն (սմ)՝  14,5 Երկարություն (սմ)՝  20 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/322