Տարրական նախագիտելիք բնական գիտության: I. Ջուր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Տարրական նախագիտելիք բնական գիտութեան: I. Ջուր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աշխատասիրեց Զաք. Գրիգորեանց. Տարրական նախագիտելիք բնական գիտութեան: I.Ջուր: (Տասն ու մէկ պատկերով). Հրատարակ. «Կովկաս» գրավաճառանոցի Զաք. Գրիգորեանցի. - Тифлисъ, 1893, типо-литографiя А. О. Меликъ-Шахназарова. Воронц. Набер.: Շապիկը բաց կանաչ երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Մեծարգոյ պ. Յովհաննէս Թումանեանցին յարգանքով նուիրում է աշխատասիրողը: 23 փետր. 95 թ.»: Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը կա նաև էջ 93-ի ներքևի լուսանցքում: Էջեր 25-36, 41-96 չեն կտրտված: Կազմերեսները խունացած են: Հեղինակ՝  Գրիգորյան Զ. Էջ՝  96, նկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1893 Լայնություն (սմ)՝  14,2 Երկարություն (սմ)՝  20,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/916