Տաքություն և օդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Տաքութիւն եւ օդ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ժիվօտօվսկի. Տաքութիւն եւ օդ. Ռուսերէնից Ռուբ. Մելիք-Մուսեանց. - Պետերբուրգ, 1895, տպարան Յ. Ի. Լիբերմանի: Շապիկը սպիտակավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վերևի աջ մասում ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը: Տիտղոսաթերթի վերևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը և, հավանաբար թարգմանչի ընծայագիրը սև թանաքով՝ «Պ. Յովհաննէս Թումանեանց»: Նույն տեղում սև թանաքով անհայտ անձի կողմից նշված է հեղինակը: Գրքի վերջում՝ առանձին 4 թերթերի վրա, կան սև-սպիտակ նկարներ: Վերջին էջ 40-ի ներքևի լուսանցքում, նկարներով 3-րդ էջի վերևի մասում, նկարներով վերջին էջի դարձերեին և վերջին՝ «Վրիպակներ»-ի էջի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, կեղտաբծերով, կռնակի հատվածը՝ թեթև մաշված: Հեղինակ՝  Ժիվոտովսկի Թարգմանիչ՝  Մելիք-Մուսյանց Ռ. Էջ՝  40, 4 թ. նկար Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1895 Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/959