Տեղեկանք - Ե. Չարենցի ցուցմունքը Մկրտիչ Արմենի վերաբերյալ

Տեղեկանք - Ե. Չարենցի ցուցմունքը Մկրտիչ Արմենի վերաբերյալ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Որոշում Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թարգմանություն` Տեղեկանքի մեջ նշվում է` N19114 գործի արխիվային - հետաքննական նյութերի տվյալներով նկատվում է, որ Չարենցը բավականաչափ մերկացվել է որպես Երևանի տրոցկիստական, նացիոնալիստական, տեռորիստական կազմակերպության ղեկավար ակտիվ անդամներից մեկը, որի հետևանքով 1936թ. հանցանքների համար ենթարկվել է մեղադրանքների` նախատեսված ՀԽՍՀ Քրեական օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածներով: Հարցաքննությունների ընթացքում Չարենցը իրեն մեղավոր է ճանաչել: Մ. Արմենի առիթով Չարենցը տվել է հետեվյալ ցուցմունքը. «Ես եղել եմ իմ գլխավորած «Նոյեմբեր» գրական կազմակերպության կազմակերպիչը, որտեղ ես ունեի իմ խումբը հետևյալ կազմով` ինձ, Ակսել Բակունցին, Մկրտիչ Արմենին, եվ Աճեմյանին (Մահարուն): Կտրականապես հաստատում եմ, որ այս խումբը չի տարել ոչ մի հակահեղափոխական, ազգայնամոլական աշխատանք եվ այդպիսին չի համարվել: Մայիս 1941»: Հարցաքննել են, ստորագրել : Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7270 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7270