Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Լայն բացված պատուհանի մոխրամանուշակագույն պատուհանագոգին դրված են բարձր կավե կանաչաօքրայագույն, նեղ, ցածր վզով բարձր նիստերով անոթ, կանաչ բաժակ՝ շագանակագույն հեղուկով, որոնցից ընկնում են լայն մոխրագույն, բաց մանուշակագույն ստվերներ: Անոթից ձախ՝ բաժակ է, որից աջ երեք խոշոր կլորավուն կանաչ, օքրայագույն, շագանակագույն խնձորներ են /?/, և խոշոր մոխրականաչավուն տերևներով կարմրանարջագույն արջածառի ճյուղ է: Ձախից՝ պատուհանի շրջանակի վրա, կախված է մախրամանուշակագույն, կապույտ, թեթև վարագույրը: Պատուհանից այն կողմ երևում է կանաչ դաշտը խիտ կանաչ թփերով և բարձր մանուշակագույն, շագանակագույն ծառերով, նոսր մոխրագույն, օքրայագույն տանիքներով, փոքր պատուհանով: Վերևում կանաչ, կապույտ մաքուր երկինք է: Լայն ընդհանարացված գեղակնարչական ոճ է:
Հեղինակ՝ Ֆավորսկայա Վերա Վասիլևնա (1896-1977)Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1947Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-195