Տետր №8՝ Ալ. Ա. Օգանիզաշվիլու ձեռագրով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Տետր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Խամրած երկնագույն շապիկով աշակերտական տետր է, որի էջերը համարակալված են աջ անկյուններում: Տետրում Ս. Օգանիզաշվիլին հայերենով գրել է մամուլում իր և իր մասին հրապարակված հոդվածների ցուցակը: Մամուլի գրանցումը կատարվել է ըստ թերթերի ու ամսագրերի անունների՝ «Խորհրդային Հայաստան», «Կարմիր աստղ», «Մարտակոչ», «Հորիզոն», «Կոմունիստ», «Պրոլետար»: 13-րդ էջում՝ «Արվեստ, գիտություն, գրականություն» բաժնում, գրանցված են՝ «Գրական շաբաթ», «Заря Востока»: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-ական թթ. Չափս՝  22*18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/64 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-265