Տեր-Թադևոս Թումանյան. Նամակ որդուն՝ Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Տեր-Թադևոս Թումանյանի նամակը որդուն՝ Հովհաննես Թումանյանին, Շահալի-Թիֆլիս, 3 հոկտեմբերի 1889թ.: Նամակը գրված է գորշավուն բարակ թղթի վրա, սև թանաքով, 21 տող: Սկսվում է. «Սիրելի որդեակ Յովհաննէս Թումանեանց.», ավարտվում է. «Ձեզ բարեմաղթ. Թադեոս քահանայ Թումանեանց» տողերով, որից հետո մեկ անընթեռնելի բառ և ամսաթիվը՝ «3 հոկ. ի Շահալի»: Պահպանվածությունը բավարար. մաշված, ծալվածքներով, կեղտաբծերով: Հեղինակ՝  Թումանյան Տեր-Թադևոս Նյութը՝  թուղթ, սև թանաք, ձեռագիր Լայնություն (սմ)՝  17,7 Երկարություն (սմ)՝  22,1 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1889 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  372 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 246