«Տեր Փոշմանը»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Հենց առաջին պլանում Տեր-Փոշմանը հոգևորականի հագուստով, ձեռքին համրիչը, վզին՝ խաչ, քայլում է երկու երեխայի ուղեկցությամբ: Նորքի տիրացուն էր, տեր Հակոբի մահից հետո օծվեց տերտեր, հետո հրաժարվեց իր կոչումից, որի համար անվանակոչվեց Տեր-Փոշման: Նորքում Աստվածածնի տոնը կատարվում էր երևանցիների և շրջակա գյուղերի մասնակցությամբ: Տեր-Փոշմանը մեծաքանակ նվիրատվություններ էր ստանում՝ Աստծո բաժինը թողնում էր վանքում, իսկ իրենը տեղափոխում տուն: Հեղինակ՝  Ստեփանյան Վարդգես Արշակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1979 թ. Նյութը՝  Թուղթ, պանդա Չափս՝  43 x 30 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2837-6