Տերն ու բանվորը

Տերն ու բանվորը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Տէրն ու բանւորը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Կօմս Լ. Ն. Տօլստօյ. Տէրն ու բանւորը. Թարգմանեց Ռ. Խան - Ազատ. - Թիֆլիս, 1910 (շապկի վրա՝ 1911), Էլեքտր. Օր. Ն. Աղանեանի: Շապիկը սպիտակավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է՝ ներքևի աջ մասում Լ. Ն. Տոլստոյի սպիտակ - շագանակագույն երանգով դիմանկարն է, ձախ կողմում՝ կազմերեսի ամբողջ երկայնքով, շագանակագույն մանր երկրաչափական նախշեր են, վերնագիրն ու այլ տվյալները նույնպես շագանակագույն տառերով են տպագրված; վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Յովհ. Թումանեանին Խան - Ազատից»: Տիտղոսաթերթի աջ մասում և վերջին էջ 126-ի ներքևի լուսանցքում և սրան հաջորդող թերթին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ մասամբ մաշված: Հեղինակ՝  Տոլստոյ Լ. Ն. Թարգմանիչ՝  Ռ. Խան - Ազատ Էջ՝  126 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910, շապկի վրա` 1911 Լայնություն (սմ)՝  10 Երկարություն (սմ)՝  15 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/795