Տիկնիկի զգեստ

Թեմա՝  Խաղային միջոցներ Ենթաթեմա՝  Խաղալիքներ Տեսակ/ժանր՝  Կերպարային Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Պատրաստվել է միսիոներուհի Բ.Բյորնի Մուշի հայկական որբանոցի սանուհիների կողմից, որոնց մեծ մասը կենդանի հրկիզվեցին 1915թ. Մուշի հայկական կոտորածների ժամանակ: Հաստ բամբակե կտորի վրա հարթակով արված ցորենահյուս՝ դեպի ներքև ձգվող ուղղահայաց նախշեր: Զգեստի առաջամասի վերին հատվածում և օձիքի մասում կան մուգ կարմիր թավշյա կտորներ, որոնց վրա կան Մուշի ազգագրական տարազին բնորոշ ասեղնագործ զարդանախշեր: Ունի վնասված մասեր Նյութը՝  կտոր, թել Նվիրատու՝  Յուսի Ֆլեմինգ Բյորն Չափս՝  43.5x37.5 Հեղինակ՝  Մուշի գերմանական որբանոցի սանուհիներ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Օսմանյան կայսրություն, Մուշ Հայտնաբերման վայրը՝  Նորվեգիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  1960 թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  135ա