Տիրամայրը մանկան հետ ծաղկեշղթայի մեջ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հայաստանի ազգային պատկերասրահ Նկարագրություն ՝  Ռուբենսի դպրոցին պատկանող «Տիրամայրը մանկան հետ» ստեղծագործությունը ըստ երևույթին ստեղծել են երկու նկարիչներ․ մեկը պատկերել է ֆիգուրները, մյուսը՝ ծաղկեշղթան: Սակայն այս կտավի առանձին հատվածները այնքան վարպետորեն են միակցված, որ նկարն ընկալվում է որպես մեկ ձեռքի աշխատանք: Մանրամասնորեն նկարված ծաղիկները երիզում են պատկերը վերևից և երկու կողքերից: Նկարի արտահայտչականությունը հիմնված է մուգ ֆոնի և գույնզգույն ծաղիկների, դրանց թափանցիկ նուրբ թերթիկների հակադրության վրա: Նյութը՝  կտավ, յուղաներկ Հեղինակ՝  Անհայտ նկարիչ (Ռուբենսի դպրոց) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊ Հիմնական հաշվառանիշ՝  397 Բաժնեհաշվառանիշ՝  287