Տոլկովիյ սլովար ժիվոգո վելիկոռուսսկոգո յազիկա. Հ. 2. Ի-Օ

Տոլկովիյ սլովար ժիվոգո վելիկոռուսսկոգո յազիկա. Հ. 2. Ի-Օ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Толковый словарь живого великорусского языка. том2, И-О Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մուգ խակի գույնի մոմլաթե կազմով, ոսկետառ կաշվե կողով (վրան ոսկեգույն դրոշմազարդերով) գիրք է: Ֆորզացները մուգ փիրուզագույն կավճաթղթից են: Տիտղոսաթերթին Չարենցի ստորագրությունն է սեւ մատիտով: Փակ վիճակում գրքի եզրերին տարբեր ուղղություններով արված ալիքաձեւ գծեր են՝ կանաչի եւ դեղնավունի համադրությամբ: Մուգ կապույտ մատիտով եւ առջեւի, եւ ետեւի կազմերին գրված է -4-: Ֆորզացի դարձերեսին փակցված է «Վոզվռատիտե կնիգու...» թերթիկը: Գիրքն ունի բաց կանաչ գործվածքից էջանիշ: Տիտղոսաթերթի դարձերեսին եւ 17-րդ էջին ԳԱԹ-ի գրադարանի կնիքն է, վերջին էջին՝ ՉՏԹ կնիքը: Նյութը՝  կաշի, մոմլաթ, թուղթ, տպագիր Հեղինակ՝  Վ.Դալ Էջ՝  2032 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա-Ս. Պետերբուրգ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1905 Չափս՝  27,5 x 18,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1406 878 Հիմնական հաշվառանիշ՝  ԱԳՌ ՀՖ3839