Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Մալաթիա քաղաքի հայտնի Որբերյան տոհմի համակարգչային-լուսանկար կրկնօրինակ է: Գծված է 1,6 սմ, 0,9 սմ, 0,7 սմ և 0,5 սմ տրամագիծ ունեցող, ուղիղ գծերով միմյանց հետ կապված շրջանների տեսքով, որոնց ներսում գրված են տոհմի անդամների անունները: Գծերն ու շրջանագծերն սև թանաքով են, վերջին սերունդների մասում կան նաև կապույտ գրիչով գծված գծեր ու շրջաններ: Հատկապես հիմքի մասում կան նաև առանց գրության շրջանակներ, հայտնի չլինելու պատճառով դրանցում անուններ չեն գրվել: Հիմքի մասում 1 մեծ շրջանակ է՝ ‹‹ Արմատն Որբերյան տոհմի›› գրությամբ: Հաջորդ շարքում՝ առանց նախորդի հետ գծով միացված լինելու՝ 3 առանց գրության շրջանակներ են: Ըստ տոհմական ավանդության՝ դրանք այն 3 որբ եղբայրներն են, որոնցից սկզբնավորվել է Որբերյան տոհմը: Ներկայացված է տոհմի 6 ճյուղի սերունդը: 5 և 6-րդ սերունդներից սկսվող 2 ճյուղ էլ 1-ին շրջանակից հետո շարունակված չեն. կամ դրանց ընդհատվելու, կամ էլ հայտնի չլինելու պատճառով: Շրջանակներում նշվում են և′ արական և′ իգական անուններ: 1915թ. զոհերին նշող շրջանակներում բացի անունից կան նաև ‹‹+›› և ‹‹1915›› նշումները: Կանանց անուններով շրջանակներն ևս սույն տոհմածառում հաճախ ունեն շարունակություն…: Տոհմածառը պարունակում է ընդհանուր թվով 10-12 սերնդի վերաբերյալ հիշողություն: Հատկապես հանգամանալից է վերին՝ ‹‹Հովհաննեսի›› ճյուղի տոհմագրությունը: Կան 9 մեծ, մոտ 172 միջին, 46 փոքր և 47 ամենափոքր շրջանակներ, ընդհ՝ մոտավորապես 274 մարդ: Տոհմից 1915թ. զոհվել է 51 մարդ: Ընդսմին, ոչ բոլոր ճյուղերի զոհերի թիվն է հնարավոր եղել ճշտել: Համակարգչային կրկնօրինակն արվել է եգիպտահայ Նշան Որբերյանի արած լուսանկարից՝ 1973-1974թթ., նույն թթ.՝ Նշան Որբերյանի ու Վարդգես Նալբանդյանի կողմից կտավի վրա գունավոր մատիտով գծված տոհմածառից: Վերջինիս հիմքն էլ եղել է պղնձե տոհմական սկուտեղի վրա գծված տոհմածառը, որը լրացվել է:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19731974թթ.Նվիրատու՝ Եղիսաբեթ Նշանի ՈրբերյանՆյութը՝ լուսանկարչական թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8257
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-283