Տոհմիկ ընտանիք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է տոհմիկ ընտանիք։ Կենտրոնական շարքում պատկերված են գերդաստանի ավագ անդամները Ալեքսանդրապոլի ավանդական տարազով։ Այս շարքի երկու ծայրերում և վերջին շարքում կանգնած են համեմատաբար երիտասարդ անդամները։ Տղամարդիկ այստեղ եվրոպական տարազով են։ Կենտրոնում կանգնած պատանին՝ կովկասյան լեռնցու տարազով է, երկու երիտասարդ հարս՝ Կարին-Ալեքսանդրապոլի կանացի տոնական տարազով են՝ չիքիլայով, կախիկներով, վզնոցներով և այլն։ Շարքի երկու ծայրին կանգնած աղջիկները եվրոպական զգեսով են և գլխաբաց։ Առաջին պլանում պատկերված են գերդաստանի դեռահասները։ Նրանք նստած են, մի քանիսը թեքված են թիկնաբարձերին, հագել են նախշազարդ տարազը։ Աջից երկրորդը եվրոպական զգեստով են։ Նստած են կարպետի վրա։ Հետին պլանում երևում են ցանկապատ, ծառեր և այլն։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  40 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1906թ․ Բարձրություն (սմ)՝  30 Նվիրատու՝  Վալենտինա Աբրահամյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7746 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-489