Տոնոյի տոհմի Սարգիս Սուքիասիի ճյուղի տոհմածառը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ներկայացված է Տոնոյի /1775-1841/ տոհմի մի ճյուղը: Նա տոհմի նախահայրն էր: Այս ճյուղի հիմքը եղել է Սուքիասի որդի Սարգիսը /1820-1900/: Տոհմածառը ներկայացված է ծառի տեսքով, բնի ներքևի մասում եռանկյունաձև նշանի մեջ գրված է Տոնո /1775-1841/: Դրանից վերև նույնպիսի նշանի մեջ գրված է Սարգիս Սյուքիասի /1820-1900/: Ծառի բունը դրանով ավարտվում է, ձգվում են ճյուղերը: Սարգիս Սուքիասիից ձգվում է /այսինքն՝ ծառն ունի/ 5 ճյուղ՝ 3 որդի և 2 դուստր: 2 դուստրերի՝ Եղիսաբեթ Սարգսի Մադոյանի /1847-1935/ և Մարգարիտ Սարգսի Կնյազյանի /1850-1919/ ճյուղերը չեն շարունակվում: Որդիներից Պետրոս Սարգսի Տոնոյանի /1843-1892/ ճյուղն ավարտվում է նրա 2 դուստրերով՝ Տոնոյան Թագուհի /1865-1948/ և Տոնոյան Մայի /1867-1952/: Մյուս 2 որդիների՝ Խաչատուր Սարգսի Տոնոյանի /1850-1919/ և Պողոս Սարգսի Տոնոյանի /1848-1928/ ճյուղերը բարդ ճյուղավորությամբ շարունակվում են 4 սերունդ՝ հասնելով մինչև տոհմածառի կազմման ժամանակը /1980- ական թթ./: Խաչատուր Սարգսի Տոնոյանն ունի 5 զավակ /1870-80-ական թթ. ծնվածներ, որոնցից 2 դուստրերի՝ Սաֆարյան Վարսենիկի /ծնվ.1883թ./ և Գալոյան Ծաղիկի ճյուղերը /1878-1939/ չեն շարունակվում, Գևորգ Տոնայանի որդու /1875-1916/ ճյուղն ավարտվում է 1 որդով և 1 դուստրով, իսկ Սրապիոն /1889-1919/ և Երեմ /1884-1933/ Խաչատուրի Տոնոյանների ճյուղերը շարունակվում են. 10-ը թոռ /1900-1910- ական թթ. ծնվածներ, մեկը՝ 1920թ./, 14 ծոռ /1930-1940-ական թթ. ծնվածներ, նշվածներից մեկը՝ 1953թ., մի մասի ծննդյան թվերը նշված չեն/, 28 ծոռերի զավակներ /որոնցից 4-ը 80-ական թթ. սկզբի ծնունդ են, մեծ մասը՝ 70-ական թթ., 5-ը՝ 60-ական թթ., մեկը՝ 1958 թ. ծնունդ/. և 1 ծոռան թոռ /հայրը 1960 թ. ծնունդ է/: Քնարիկ Պետրոսի Խաչատրյանի թոռն է: Պետրոսը Սրապիոն Խաչատուրի Տոնոյանի որդին է և Խաչատուր Սարգսի Տոնոյանի թոռը: Պողոս Սարգսի Տոնոյանն ունի 4 զավակ /1870-80-ական թթ. ծնվածներ, որոնցից Միսակ Պողոսի Տոնոյանը /1875-1886/ որդու ճյուղը չի շարունակվում, Տոնոյան Մագթաղ /1889-1966/ դստեր ճյուղը ավարտվում է 1 որդով և 1 դուստրով, իսկ Սեդրակ Պողոսի Տոնոյանի /1879-1938/ և Սերգո Պողոսի Տոնոյանի /1882-1969/ ճյուղերը շարունակվում են 21 թոռ /1900-ից մինչև 1920- ական թթ. ծնվածներ/, 22 ծոռ /հիմնականում՝ 1930-40-50-ական թթ. ծնվածներ/, 6 ծոռերի զավակներ: 80-ական թթ. ըստ տոհմածառի՝ կային և կան Տոնոյի տոհմի այս ճյուղի 45-արական և 36-իգական սեռի ներկայացուցիչ, ընդ որում՝ դրանցից համապատասխանաբար 15-ը և 8-ը աղջիկ ժառանգների երեխաներ են և 1 թոռը, մյուսները՝ տղա ժառանգների: Քանի որ ազգի ժառանգների զավակներն այլևս այդ տոհմի ներկայացուցիչ չեն համարվել /տոհմածառում նշվում են դրանց /աղջիկների/ ամենաշատը թոռները/, ուրեմն՝ 80-ական թթ. Տոնոյի տոհմի Սարգիս Սուքիասի ճյուղից 30 արական և 28 իգական սեռի ներկայացուցիչ: Տոհմածառի սերունդների մեջ նկատելի է հատկապես կորած տղա ճյուղերի անունների կրկնություն: 80-ական թթ. հատկապես աղջիկների անունների մեջ նկատելի է օտար անուններով կոչելու երևույթը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980-ական թթ. Նվիրատու՝  Միսակ Տոնոյան Չափս՝  61*88 Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4920 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-128