Տոպրակ խուրջինաձև

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Կտորեղեն Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Տոպրակ կարված դարչնագույն տնայնագործ կտորի նեղ ու երկար շերտերից: Կենտրոնական հատվածը զարդանախշված է սև, բալագույն, փիրուզագույն, նարնջագույն, մանուշակագույն թելերով ասեղնագործած երկրաչափական պատկերներով և կեռիկաձև Տ-աձև նախշերով: Այն դրվել է սենյակում՝ աթոռի թիկնակին, օգտագործվել և որպես զարդ, և որպես տոպրակ մանր իրեր պահելու համար: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ, այժմ ամերիկաբնակ ճարտարապետ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18-րդ դար Նյութը՝  Բամբակ, մետաքս Չափս՝  84 x 18 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17609-7