«Տուն գրիֆոններով (փ. 16)»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է Ալեքսանդրապոլի XIX դ.II կեսի - XX դ. սկզբին Ալեքսանդրապոլի գրիֆոնով տան ճակատ: Տունն մեկհարկանի է, ունի 1 դուռ, 4 վանդակապատ և 2 երկփեղկ պատուհան: Ճակատային մասում 6 սյուներ են՝ իրենց քանդակազարդ խոյակներով: Երրորդ և չորրորդ սյուների խոյակների վրա ամրացված է գրիֆոն: Առջևի պլանում մի մեծահասակ մարդ երկանիվ սայլակով է Շենքի մոտ կանգնած են 2 կանայք և մի փոքրիկ աղջիկ: Նկարի ստորին հատվածի աջ կողմում հեղինակի ստորագրությունն է՝ «Լ. Հակոբյան 1981»: Ամրացված է բաց մոխրագույն երանգ ունեցող ուղղանկյուն շրջանակի մեջ: Նկարիչ՝  Լևոն Ցոլակի Հակոբյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Նյութը՝  ստվարաթուղթ, թուղթ, ջրաներկ Լայնություն (սմ)՝  նկ.՝ 38, շրջ.՝ 53 Բարձրություն (սմ)՝  նկ.՝ 50, շրջ.՝ 68 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4446/3 Բաժնեհաշվառանիշ՝  Կ-9