«Տուն՝ կորդոններով»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է XIX դ. II կեսի - XX դ. սկզբի Ալեքսանդրապոլին բնորոշ քաղաքատիպ բնակելի տներից մեկը՝ ճակատային մասով, և հարևան 2 տներից հատվածներ: Շենքերից երկուսը մեկուկես հարկանի են, իսկ մեկը երկհարկանի է: Ունեն հարթ տանիքներ, քանդակազարդ քիվեր և ուղղանկյուն ու կամարակապ բացվածքներով պատուհաններ՝ իրենց երեսակալներով: Շինության դիմացը պատկերված են 3 անցորդներ: Նկարի ստորին հատվածի աջ կողմում հեղինակի ստորագրությունն է՝ «Լ. Հակոբյան 1946 (1981)»: Ամրացված է բաց մոխրագույն երանգ ունեցող ուղղանկյուն շրջանակի մեջ: Նկարիչ՝  Լևոն Ցոլակի Հակոբյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1946թ. (1981թ.) Նյութը՝  ստվարաթուղթ, թուղթ, ջրաներկ Լայնություն (սմ)՝  նկ.՝ 50, շրջ.՝ 67 Բարձրություն (սմ)՝  նկ.՝ 38, շրջ.՝ 53 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4446/8 Բաժնեհաշվառանիշ՝  Կ-9