Տուփ հարդարանքի ներկերի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Տուփ՝ կափարիչով, նշաձև իրանի և կափարիչի արտաքին մակերեսը հարթ է և տափակ: Իրանի վրա զոդված է կլոր, երկու փոքր պոզիկներով, ոճավորված կենդանու գլուխ (կովի գլուխ): Այսպիսի տուփերի մեջ պահվել են ծաղկափոշով (սինդուր) ներկված, պատրաստի նշաձև զարդանախշեր՝ ճակատի կենտրոնում ամրացնելու համար: Տուփը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  արծաթ Չափս՝  2,5 x 1 x 0,5 սմ Քաշ (գր)՝  3,7 գ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17606-110