Տուփ հարդարանքի ներկերի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Տուփ՝ կափարիչով, սունդուկանման իրանի երկու մասերում՝ իրար զուգահեռ, զոդված են կլոր կախիկներ: Տուփի իրանի արտաքին մակերեսին, զիգզագանախշ շրջանակի մեջ, դրվագված են ոճավորված ծաղկաթերթիկներ: Կափարիչի արտաքին մակերեսին, շրջանակի մեջ, դրվագված են տարբեր չափերի ընդգծված ծաղկաթերթիկներ: Տուփի հատակը, արտաքին մասից, նույնպես զարդանախշված է կետազարդ ծաղկաթերթիկով: Այսպիսի տուփերը օգտագործվել են նաև որպես հարդարանքի ներկերի տուփեր, որտեղ պահվել է ծաղկափոշի՝ սինդուր, դեմքը, ձեռքերը կամ մազերի հերաբաժան գիծը զարդանախշելու համար (հնդիկների սովորույթների համապատասխան մարմնի վրա զարդանախշվել է 16 տեղ): Տուփը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  արծաթ Չափս՝  3 x 2 x 1,5 սմ Քաշ (գր)՝  13,2 գ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17606-98