Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Անորոշ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Տուփ հմայիլի՝ կափարիչով (ղուրութարան), արտաքին մակերեսին, նիստերից մեկի վրա, զոդված են երեք փոքրիկ, կլոր օղակներ՝ կախելու համար, իսկ նրանց զուգահեռ նիստի վրա վեց նմանատիպ օղակներից կախված են վեց բարակ թիթեղներ՝ երեքը ձեռքի պատկերներով, երկուսը՝ կլոր, մեկը՝ ներճկված քառանկյունու տեսքով, թիթեղների վրա առկա են արաբատառ գրություններ (անընթեռնելի): Այսպիսի տուփերի մեջ պահվել են գրություններ Ղուրանից (աղոթքներ): Տուփը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Պարսկաստան, ՍպահանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 18-րդ դարՆյութը՝ արծաթՔաշ (գր)՝ 15,0 գԵրկարություն (սմ)՝ 8,5 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17606-60