Տուփ հմայիլի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Տուփ հմայիլի՝ բացվող կափարիչով, ութանիստ, բազմանկյունի է, որի արտաքին մակերեսը և բազմանկյան բոլոր քառանկյուն նիստերը զարդանախշված են արևելյան ոճի բուսական ու երկրաչափական զարդանախշերով և ղուրանից մեջբերումներով: Բազմանկյան երկու զուգահեռ նիստերի վրա զոդված են երկու փոքր կախիկներ: Տուփի մեջ, նրա չափերի համապատասխան թղթեր են տեղադրված, որոնք հատվածներ են՝ վերցված Ղուրանից: Պարսկական մշակույթի մեջ այսպիսի տուփերն ունեն չար աչքից պահպանող նշանակություն: Հմայական տուփը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18-րդ դար Նյութը՝  արծաթ Քաշ (գր)՝  18,5 գ Տրամագիծ (սմ)՝  5 սմ Բարձրություն (սմ)՝  1,7 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17606-79