Տուփ հմայիլի

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Կրոնական այլ ուղղությունների պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Տուփ հմայիլի՝ կափարիչով- հարթ քառանկյունի է, արտաքին մակերեսը՝ փոքր-ինչ ուռուցիկ, վրան ոճավորված քառաթև զարդանախշերով, բացվող կափարիչով: Տուփի վրա, հարթ կողմում, իրար զուգահեռ զոդված են երկու փոքրիկ կախիկներ: Կափարիչը կենտրոնում ունի սրածայր ելուստ: Այսպիսի տուփերը (ղուրութարան) պարսկական մշակույթում խորհրդանշում են չարխափան ազդեցություն: Տուփը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի սկիզբ Նյութը՝  մետաղ Չափս՝  5,5 x 4,5 x 1,5 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-425