Տուփ մոնպասի

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Տուփ մոնպասի- կլոր թիթեղյա տուփ է՝ առանձնացվող կափարիչով: Կափարիչի մակերեսի վրա պատկերված է ավանդական հայկական տարազով աղջիկ, որը գլխավերևում պահել է մրգերով լի զամբյուղ: Կափարիչի եզրերը զարդարված են կապույտ, դեղին, նարնջագույն նուրբ զարդանախշերով: Կափարիչի մակերեսի խորքում դաշտերի համայնապատկեր է, իսկ վերջինիս աջ և ձախ կողմերում մրգատու ծառեր են նկարված: Տուփի իրանը կապույտ գույնի է, որի վրա գրված են հայերեն և ռուսերեն քաղցրավենիքի անվանումը, արտադրության վայրը և քաշը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան, Երևանի հրուշակի-մակարոնի գործարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Նյութը՝  թիթեղ Չափս՝  11,5 x 5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17826