Ցավակ Աբգարյան-Ղազարյան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Հայ բռնցքամարտիկ Ցավակ Աբգարյան-Ղազաղյանը ծնվել է 1914թ. Խարբերդում: Ցեղասպանության տարիներին թուրքերը սպանել էին նրա հորը, իսկ նա մոր և երկու եղբայրների հետ հաստատվել էր Հալեպում: Ցավակը 1930թ.-ին մասնակցում է Էդիպ բեյ Քեմալի կազմակերպած բռնցքամարտի մրցույթին և դառնում Հալեպի չեմպիոն: Կարճ ժամանակ անց նա արդեն Սիրիայի և Լիբանանի չեմպիոնն էր և շուրջ 12 տարի պահպանում է ձեռք բերած տիտղոսը: Ցավակը, լինելով միջին քաշային կարգի բենցքամարտիկ, մենամարտում էր նաև իրենից ավելի ծանր մարզիկների հետ: Այդպես նա մենամարտում է սիրիացի Մուստաֆա Առնավուտի հետ (95կգ) և 12-րդ ռաունդում նոկաուտով հաղթում նրան: Ցավակ Աբգարյանը նաև ակտիվ հասարակական, սպորտային գործունեություն է ծավալել: Արաբական թերթերում նա հայտնի էր «Համառ հայ հերոս» անունով: 1947թ. Ցավակը հայրենադարձվում է և հաստատվում Խորհրդային Հայաստանում, երկար տարիներ զբաղվում մարզչական աշխատանքով: Վերատպություն: Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Չափս՝  9 x 13 սմ Նվիրատու՝  ՀՀ ԳԱԱ Սփյուռքի հետազոտությունների բաժին Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  <<Ցեղասպանության թանգարան ինստիտուտ>> հիմադրամ Շիֆր՝  ՀՑԹԻ Հիմնական հաշվառանիշ՝  1725 Բաժնեհաշվառանիշ՝  254/1