Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Կենցաղային
Թանգարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Ցլամարտի ստատիկ տեսարան: Դաշտային ասպարեզի աջ հատվածում՝ առաջին պլանում սլացիկ կազմվածքով երիտասարդ ցլամարտիկի ֆիգուր, ¾ դիրքով, ձախ ձեռքում պահած կարմիր թիկնոց: Առջևում՝ սուր կոտոշներով, սև ցլի գլուխ: Երիտասարդի թիկունքում՝ դեպի ձախ, դիմահայաց կանգնած ցլամարտիկների մի խումբ՝ պատրաստ պաշտպանելու: Նրանցից երկուսի ձեռքում պատկերված է կարմիր և դեղին կտորներ: Հորինվածքի վերին աջ անկյունում պատկերված է քարաշեն բարձր պատերով տրիբունան՝ լցված մարդկանց բազմությամբ:
Հեղինակ՝ Ժանսեմ /Հովհաննես Հարությունի Սեմերջյան/ 1920-2013Նյութը՝ վիմագրությունՉափս՝ 35,5*54 (50*60)Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵԺԱԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵԺԱԹ-87/3