Փակաղակի տուփ

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Հրազեն Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Փակաղակի տուփը պատկանել է միափող հրացանի։ Ունի կլոր պարուրավոր մաս, որը ամրացվել է փողին։ Տուփը ներսից ունի ակոս, որի մեջ շարժվել է փակաղակը։ Տուփը ներքևի մասում ունի կտրվածք, որտեղ ամրացվել է ձգանը և աշխատել։ Այդ հատվածում տուփը ունի ելուստ, իսկ կտրվածքի մոտ կան երկու զույգ անցքեր (փոքր, ձգանի իրանը ամրացնելու համար)։ Տուփի մյուս ծայրը նեղ է, ունի անցք, որով ամրացվել է խզակոթին։ Վերևի մասից մույնպես կտրվածք կա, որի մի մասը լայն է։ Այդ հատվածում փակաղակը ծալվել է։ Կտրվածքի լայնացող մասի ուղղությամբ կա փոքր անցք։ Վարպետ՝  Հակոբ Չիֆթալարյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIXդ․ վերջ Նյութը՝  երկաթ Երկարություն (սմ)՝  21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6824/463 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-554