Փամփուշտի պարկուճ

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Զինամթերք Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  Փամփուշտի պարկուճ Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Օմանյան կայսրության պատվերով թողարկված Mauser M1890 7.65 x 53 տրամաչափի հրացանի: Պարկուճը հայտնաբերվել է 2014թ. Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում՝ (նախկինում՝ Ալեքսանդրապոլ գավառի Ղալթախչի գյուղ) Սիրան աբայի մարագի մաքրման աշխատանքների ժամանակ: Տարածքը, որտեղից հայտնաբերվել է պարկուճը, 1920թ.-ին քեմալական թուրքերի կողմից իրականացված կոտորածի վայրերից մեկն է: Պարկուճի ներքևի հատվածում պատկերված է թուրքական մահիկ ու աստղ և օսմանատառ գրություն՝ «մաուզեր, 1328 հիջրա (1910 թ.)»: Նյութը՝  մետաղ Երկարություն (սմ)՝  53 մմ Տրամագիծ (սմ)՝  11.8 մմ Նվիրատու՝  Վազգեն Հախոյան Արտադրողի անվանումը՝  Fabrique Nationale Herstal Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բելգիա Հայտնաբերման վայրը՝  ՀՀ, գ․ Հարթագյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890 թ․ Հայտնաբերման ժամանակը՝  2014 թ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  286