Փավստոս Բյուզանդացվո Պատմություն Հայոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Փաւստոսի Բիւզանդացւոյ Պատմութիւն Հայոց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Փավստոս Բյուզանդ. Փաւստոսի Բյուզանդացւոյ Պատմութիւն Հայոց. Հրատարակութիւն Գ. Գալստեանի N76. Այս տպագրութիւնը կատարուած է պրօֆ. Ք. Պատկանեանի 1883 թուին Ս. Պ. Բուրգ հրատարակած օրինակից. - Թիֆլիս, 1912, էլեկտրատպ. օր. Ն. Աղանեանի: Գիրքը վերականգնված է: Շապիկը բաղց վարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրնհ ու այլ տվյալները, վերևի մասում՝ վերնագրի մոտ, կա սև թանաքով ընծայագիր՝ «Սիրելի Յովհաննէս Թումանեանին Գ. Գալստեանից», նույն տեղում այլ ձեռագրով ավելացրած է՝ «Փաւստոսից»: Վերջին կազմերեսին և երկու կազմերեսների դարձերեսներին տպագրված է հրատարակչի ազգաիրը: Կռնակը նոր է՝ սպիտակավուն ստվար թղթից: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին էջ 407-ի դարձերեսին՝ կարմիր թանաքով կնիքը (թույլ է երևում): Կազմերեսները խունացած են: Հեղինակ՝  Փավստոս Բուզանդ Էջ՝  407 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912` շպկ.` 1913 Լայնություն (սմ)՝  13,2 Երկարություն (սմ)՝  18,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/675