Փարիզցիները և լեռնեցիները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  PARISIENS ET MONTAGNARDS Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ ամբողջական, կոշտ, եզրով, անհարթ նախշավոր մշակվածքով գործվածք, մուգ վարդագույն, ձևավորումը՝ ոսկեգույնով: Կազմին՝ բարակ գծով մեծ ուղղանկյուն շրջանակ՝ անկյունները հատված երկրաչափական զարդանախշերով: Մեջտեղում՝ կենդանական զարդանախշերով ձևավորված վահանակի մեջ ոսկեգույն ֆոնին դաջված է գրքի վերնագիրը: Վահանակի վրա նստած սանձերը ձեռքին հրեշտակը լծել է վահանակի երկու կողմերում պատկերված առասպելական կենդանիներին: Վերևում և ներքևում կամարաձև զույգ գծերի մեջ գրված են մատենաշարը և հրատարակչության տվյալները: Ֆորզացը կապարագույն: Նախանվանաթերթին՝ վերնագիրը, դարձերեսին հեղինակի գործերի ցանկ: Անվանաթերթին ՝գրքի տվյալները: Տեքստն ուղեկցվում է 49 նկարազարդումներով: Բլոկի եզրերը ոսկեզօծ: Գրքի կատալոգի մեջ նշումներ կան: Հեղինակ՝  Ֆլյորիո Զենաիդ Էջ՝  264 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1888թ. Չափս՝  12x18 Նկարիչ-Ձևավորող՝  Է. Զիեր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5875