Փնթփնթացող և ծիծաղող Ժանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  JEAN QUI GROGNE ET JEAN QUI RIT Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ ամբողջական, կոշտ, եզրով, անհարթ նախշավոր մշակվածքով գործվածք, մուգ վարդագույն, ձևավորումը՝ ոսկեգույնով: Կազմին՝ բարակ գծով մեծ ուղղանկյուն շրջանակ՝ անկյունները հատված երկրաչափական նախշերով: Մեջտեղում՝ կենդանական զարդանախշերով ձևավորված վահանակի մեջ ոսկեգույն ֆոնին դաջված է գրքի վերնագիրը: Վահանակի վրա նստած հրեշտակը սանձերը ձեռքին լծել է վահանակի երկու կողմերում պատկերված երկու առասպելական կենդանիներին: Վերևում կամարաձև զույգ գծերի միջև գեղագրված է մատենաշարը, ներքևում նմանատիպ՝ հրատարակչության անվանումը: Կողին՝ ոսկեգույնով գրքի տվյալները: Ֆորզացը՝ մոխրագույն: Նախանվանաթերթին՝ վերնագիրը, դարձերեսին՝ հեղինակի գործերի ցանկ: Անվանաթերթին՝ գրքի տվյալները, դիմացը՝ թեմատիկ ճակատանկար: Տեքստը ուղեկցվում է 70 նկարազարդումներով: Բլոկի եզրերը՝ ոսկեզօծ: Հեղինակ՝  Կոմսուհի դը Սեգյուր /Ռոստոպշին/ Էջ՝  464 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909թ. Չափս՝  12x18 Նկարիչ-Ձևավորող՝  Հ.Կաստելլի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5486