Փնջիկ

Փնջիկ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Փնջիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրեց Աղէքսանդր Արարատեանց. Փնջիկ. Հրատարակութիւն Թիֆլիսի Ընկ. Հայերէն գրքերի հրատ. - Թիֆլիզ, 1885, տպարան Յովհաննէս Մարտիրոսեանցի, Օրբէլեան փողոց, տ. 1/2: Շապիկը բաց վարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի ներսում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարան մանուշակագւյն թանաքով կնիքը, վերևի մասում Հովհ. Թումանյանի ռուսերեն ինքնագիրը սև թանաքով՝ «Ов. Туманян»: Վերջին էջ 32-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած ու թեթև մաշված են: Հեղինակ՝  Արարատյան Ա. Էջ՝  32 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1885 Լայնություն (սմ)՝  12,3 Երկարություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/103