«Փոստի մեքենան Գորիսում»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Ապակյա նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է Գորիսի 1920-ական թթ.-ի փոստի ավտոմեքենան: Մեքենան կանգնած է փողոցում, լուսանկարված է դիմացից և վարորդի խցիկի վրա երևում է վահանակ՝ «POSTA», «ПОЧТА» մակագրությամբ: Ձախից՝ մեքենայի մոտ կանգնած են երկու տղամարդ: Նրանցից մեկը կանգնած է մեքենայի կողքին՝ ձեռքը ներս գցած ավտոխցիկի պատուհանից, մյուսը՝ ձեռքերը կոնքին հենած նայում է մեքենային: Աջ կողմից՝ մեքենայի անիվին հենված կանգնած է վարորդը: Մեքենայի թափքում կանգնած է չորրորդ տղամարդը: Ետին պլանում երևում են բնակելի տներ և պարտեզներ: Նյութը՝  ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-ական թթ. Չափս՝  9*6.5 Նկարիչ՝  Գաբրիել Իսահովի Սաֆարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6525/11 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-436