Փոքրիկ տղայի դիմանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Բաց կապտա-բոզագույն ֆոնի վրա պատկերված է տղայի դիմանկար՝ մինչև կուրծքը: Մարմնի դիրքը ձախից աջ թեքությամբ է տրված, գլուխը 3/4 -ով շրջված է դեպի աջ: Տղայի գլխին բաց գույնի բերետ է, որի տակից երևում են ուղիղ, դեպի առաջ սանրած հարդագույն մազերը: Ճակատը նեղ է, դեմքը թմբլիկ, հոնքերը՝ կամարաձև, աչքերը տամուկ, երկնագույն: Երևում է աջ ականջը: Վիզը կարճ է, հագել է կապտա-օքրայագույն, տեղ-տեղ բաց մանուշակագույն սվիտեր: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1945 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  25,5 x 20 Նվիրատու՝  Մանիկ Մկրտչյան- Քոչար Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 47 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 24