Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Տավուշի մարզի Շամշադինի տարածաշրջանի Չորաթան գյուղի Քալանթարանների տոհմի Մուխունց ճյուղի տոհմածառն է։ Տոհմածառը գծված է գծագրական ստվարաթղթի մի երեսին գունավոր ֆլոմաստերներով։ Ստվարաթղթի կենտրոնական հատվածում պատկերված է միաբուն ծառ, որը ձախից ունի 8 ճյուղ, աջից՝ 9 և ամենավերին հատվածից բարձրացող մեկ ճյուղ, որոնք իրենց հերթին բաժանվում են ճյուղերի։ Ծառի հիմքի մոտ գրված է՝ «Մելիք Բազլաղա», «Բալապետ», սրանից մի փոքր վերև հաջորդականությամբ գրված են «Պետրոս Բեկ»,«Մուխի Բեկ /Մագթաղ, կինը/» և «Հովհաննես 1874-1918թթ․ Թառան 1875-1963թթ․»։ Ստվարաթղթի ներքին հատվածում պատկերված է կանաչ խոտ, իսկ հողային շերտը՝ դարչնականաչավուն գույնով։ Ծառի եզրերը ներկված են դարչնագույն, իսկ բունն ու ճյուղերը՝ դարչնագույն ու մուգ կարմիր գույներով։ Ծառի բնի աջ մասում 3 տողով գրված է՝ «գծեց՝ Միքաել Աշոտի Քալանտարյանը»։ Ստվարաթղթի վերևի հատվածում գրված է՝ «ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆՆԵՐ / Մուխունք/»։
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Տավուշի շրջան, գ․ՉորթանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2005թ․Չափս՝ 61*85.7Նյութը՝ ստվարաթուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8375
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-296