Քահանայական խնդիր: Համառոտ ակնարկ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Քահանայական խնդիր: Համառօտ ակնարկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արիստակէս եպիսկոպոս (Սեդրակեան). Քահանայական խնդիր: Համառօտ ակնարկ. - Մոսկուա, 1900, տպարան Օ. Օ. Հերբէկի: Շապիկը մոխրագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Կռնակին նույնպես տպագրված է վերնագիրը: Տիտղոսաթերթին հաջորդում է տպագիր նվիրականով էջը՝ «Իւր պատուական բժշկին եւ անմոռանալի բարեկամին Բժշկապետ Յովհաննէս Աստուածատրեան Գասպարեանցին այս աշխատութիւնը նուիրում է հեղինակը», որի ներքևի լուսանցքում, նաև վերջին էջ 219-ի հաջորդող «Վրիպակների» էջի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերը կտրտված չեն: Կազմերեսները խունացած են, առաջին կազմերեսը՝ պատռված, կռնակը մասամբ մաշված է: Հեղինակ՝  Սեդրակյան Ա. Էջ՝  219 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900 Լայնություն (սմ)՝  15,3 Երկարություն (սմ)՝  24,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/247-2