Քաղաքական վերաբերություններ ընդմեջ Հայաստանի և Հռովմա 190 են ն. Ք. մինչև 428 հ. Ք.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Քաղաքական վերաբերութիւններ ընդմէջ Հայաստանի եւ Հռովմայ 190 էն ն. Ք. մինչեւ 428 հ. Ք. Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Դոկտ. Հ. Յ. Աստուրեան Մխիթարեան. Քաղաքական վերաբերութիւններ ընդմեջ Հայաստանի եւ Հռովմայ 190 էն ն. Ք. մինչեւ 428 հ. Ք.: Համառօտ հայոց պատմութիւն այս շրջանիս. - Վենետիկ, 1912, Ս. Ղազար: Շապիկը և կռնակը բաց մոխրականաչավուն ողորկ ամուր թղթից են: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջեր 49-ի և 391-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կտրտված են միայն 1- 48 էջերը: Կազմերեսները խունացած և մասամբ մասնատված են, կռնակը՝ խունացած և մաշված: Հեղինակ՝  Աստուրյան Հ. Էջ՝  /4/, 391 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Լայնություն (սմ)՝  10,6 Երկարություն (սմ)՝  17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/28-1