Քաղվածք Վահրամ Ալազանի(Գաբուզյանի) հարցաքննության արձանագրությունից

Քաղվածք Վահրամ Ալազանի(Գաբուզյանի) հարցաքննության արձանագրությունից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Որոշում Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թարգմանություն` Հարցաքննության առաջին հարցն է. «Եղե՞լ եք արտասահմանում, երբ և որտեղ, և ի՞նչ առիթով»: Վերջին հարցը. «Արտասահման մեկնելուց առաջ խոսել եք Խանջյանի հետ այնտեղ Ձեր վարքագծի, պահվածքի մասին, ինչպիսի ցուցումներ և հանձնարարություններ է տվել Խանջյանն այն ժամանակ»: Իր պատասխաններում Ալազանը նշել է, որ Խանջյանը Մոսկվայում տվել է մի քանի ընդհանուր ցուցումներ, հանձնարարել Փարիզում հանդիպել Հայ բարեգ. միության գլխ. քարտուղար Մալեզյանի և գրող Արշակ Չոպանյանի հետ` ռամկավար գործիչներ, և հայտնել նրանց, որ կազմակերպվում է հայրենադարձների 1200 հոգուց բաղկացած խումբ և նրանք ուժեղացնեն իրենց աշխատանքն այդ ուղղությամբ: Հանդիպել է նրանց հետ երկու անգամ: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7232 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7232