Քամանչա

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Քամանչա Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկանում է աղեղնային նվագարանների թվին: Ունի հենակ,գլուխ և կոթուն: Հենակը մետաղյա է, գլխիկը փորված է ամբողջական կտոր փայտից, ուռուցիկ է, սրածայր մասի մոտ ունի եզրագոտի: Երեսի հատած մասի վրա փակցված է կաշվե թաղանթը, որի վրա տեղադրված է փայտե սրածայր խառակը: Կաշվե թաղանթի շուրջ սադափով զարդանախշված եզրագոտի է: Երկար կոթն ավարտվում է գմբեթաձև ծայրով, որի մոտ ամրանում են ականջները: Կոթի վրա կա արհեստական սադափե եզրագոտի, որն ավարտվում է սուր ծայրով: Նվագարանի ամբողջ երկայնքով հենաձողի հիմքից մինչև ականջներն անցնում են չորս մետաղյա լարերը: Աղեղը պատրաստված է փայտից և ձիու մազից: Երկարություն (սմ)՝  73 Տրամագիծ (սմ)՝  20 Նյութը՝  փայտ, մետաղ,կաշի,սադափ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6821/1-2 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-163