Քաջ նազարը

Քաջ նազարը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Քաջ նազարը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հէքեաթ Յովհ. Թումանեանի. Քաջ Նազարը. Թիֆլիս, տպ. Ն. Աղանեանցի, Պօլից. 7. /1912/: Գիրքը պատկերազարդ է՝ նկարիչ Ռոտտերի վիմատիպ նկարներով: Շապիկը ստվար կավճապատ թղթից է: Առաջին կազմերեսին Քաջ Նազարն է պատկերված, գրված են վերնագիրն ու հեղինակի անունը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի՝ իշխանուհի Մարիամ Թումանյանի, ազդագիրը հետևյալ խորագրով՝ «Յովհ. Թումանեանի ինքնուրույն գրւածքներից և ժողովրդական նիւթերից կազմած գունաւոր պատկերազարդ մանկական գրադարանը»: Էջ 1-ի վերևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գիրքը մասնատված է, շապիկը՝ մաշված: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Էջ՝  16 էջ, 5 թերթ նկար Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  /1912/ Լայնություն (սմ)՝  19 Երկարություն (սմ)՝  23,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/525