Թեմա՝
Կառույցներ / ճարտարապետական նյութեր
Ենթաթեմա՝
Քրիստոնեական հավատքին առնչվող շինություններ և մանրամասներ
Տեսակ/ժանր՝
Քառանիստ կոթողներ
Թանգարան՝ Հայաստանի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Կոթողի չորս նիստերին պատկերված է «Մկրտության», իսկ պատվանդանին՝ «Յուղաբեր կանայք» սյուժեները: Արևմտահայաց նիստի վերին հատվածում պատկերված է թևավոր հրեշտակ, ներքևի հատվածում աղավնին կտուցով բռնած պսակը դնում է Հիսուսի գլխին: Հյուսիսահայաց նիստի վերին հատվածում շուշան ծաղիկ է, վարում՝խաչագավազանը ձեռքին «սուրբ զինվորը»: Հարավահայաց նիստին վերից՝ Գաբրիել հրեշտակապետն է, վարում՝ Հովհաննես Մկրտիչն է: Արևելահայաց նիստի վերին մասում բուսական զարդաքանդակ է, վարում՝ պատվիրանների սիմվոլիկ պատկերը:
Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ VI-VIIդդ.Նյութը՝ տուֆԼայնություն (սմ)՝ 63Բարձրություն (սմ)՝ 179Հաստություն (սմ)՝ 59Հայտնաբերման վայրը՝ ԹալինՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀՊԹ
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՆ 1672ա,բ