«Քարեբարձ» (Բանաստեղծություններ, պոեմներ)

«Քարեբարձ» (Բանաստեղծություններ, պոեմներ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Քարեբարձ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մուգ-դարչնագույն կազմին եւ կողին սեւ ու ոսկեգույն տառեր են: 2-րդ էջին հեղինակի մատիտանկար դիմանկարն է: Ժողովածուն ամփոփում է վերջին հինգ տարիներին գրած նոր բանաստեղծությունները եւ պոեմները, որոնք օրգանապես կապված լինելով նախորդ գործերին,միաժամանակ մի նոր երակ են բացում նրա պոեզիայի մեջ: Իր ժամանակի նյութերով, իր ժամանակի հարազատ պատմիչը լինելու միտումը կա ինչպես բանաստեղծությունների ու պոեմի, այնպես էլ «Ուր են մնացյալ դերասանները» չափածո ողբերգության մեջ: «Ուր են մնացյալ դերասանները» (էջ 223) ողբերգությանը մասնակցում են՝ Չարենցը, կին, տղամարդ, հայ, այլազգի կալանավորներ: Գործողությունը տեղի է ունենում Երեւանի բանտում 1937 թվականին: Անվանաթերթի դարձերեսին ՉՏԹ կնիք է: Հեղինակ՝  Ռազմիկ Դավոյան Նյութը՝  մոմլաթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4503 589 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 6774