Քարտեզ՝ «Բյուզանդական կայսրություն» /«Byzantinisches Reich» «K. v. Spruner’s histor. Atlas», «N III»/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Քարտեզ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ, վարչա-ֆիզիկական քարտեզ է: Սահմանները նշված են կարմիր, կանաչ, կապույտ և դեղին գույնի գծերով: Ընդգրկման տարածքներն են՝ հյուսիս՝ Թերեք գետ, հարավ՝ Արաբիա, արևելք՝ Իրան, արևմուտք՝ Կապադովկիա: Քարտեզում Մեծ Հայքը բաժանված է արևելյան և արևմտյան մասերի. արևմտյան մասը նշված է որպես «Արմենիա»/ARMENIA/, արևելյանը՝ «Հայաստան» /HAIASTAN/: Մեծ Հայքի տեղանունները նշված են բավականին մանրամասն՝ լատիներեն և լատինատառ հայերեն անվանումներով: Քարտեզում Գուգարքը նշված է որպես Վրաստանի /Իբերիա/ մաս: Արևմտյան մասում նշված են նաև Առաջին, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայքերը։ Նյութը՝  թուղթ Նվիրատու՝  Հակոբ և Հայկանուշ Ջելալյաններ Չափս՝  41*35 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8332/126 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-288