Քարտեզ՝ «Պատերազմի օջախ Ասիայում» /The seat of war in Asia/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Քարտեզ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ երկմաս քարտեզ է: Վերևի մասում պատկերված է պատմական Հայաստանը /Մեծ Հայք/. մանրամասն նշված են տեղանունները, խոշոր քաղաքները՝ Երևանը, Կարսը, Մուշը, Էրզրումը, Բիթլիսը, սակայն նշված չէ «Հայաստան» անունը: Փոխարենը Հայաստանի հյուսիսային մասի /նաև Վրաստանի/ վրա գրված է «Ռուսաստան», հարավային մասի վրա՝ «Թուրքիա», իսկ հարավ-արևելյան մասի վրա՝ «Պարսկաստան»: Քարտեզում Սևանա լիճը նշված է «Գոչկա Գոլ» անվամբ: Ներքևի քարտեզում պատկերված է Կարսը՝ հարակից տարածքներով /The Country around Kars/: Մանրամասնությամբ նշված են տեղանունները: Հրատարակված է անգլերեն: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1877թ. Նվիրատու՝  Հակոբ և Հայկանուշ Ջելալյաններ Չափս՝  23.5*20.7, 23.5*13.7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8332/128 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-288