Քարտեզ-սխեմա Միքայել Նալբանդյանի 1860-1862 թթ. ուղևորության

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Քարտեզ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  Քարտեզ-սխեման կազմել է Խ. Սամվելյանը, գծագրել է Հ. Մնացականյանը: Քարտեզ-սխեմայի վրա կա լրացուցիչ քարտեզ՝ Նալբանդյանի անցած ճանապարհը Թիֆլիսից – Էջմիածին (մասշտաբը՝ 1:1 800 000): 1860-ի ամռանը Միքայել Նալբանդյանը մեկնել է Հնդկաստան (Կալկաթա)՝ ստանալու Նոր Նախիջևանի կրթական կենտրոնների համար մի հայ վաճառականի թողած ժառանգությունը։ Այդ ուղևորությունը (1860-ի օգոստոսից մինչև 1862-ի մայիսը) կարևոր նշանակություն ունեցավ Նալբանդյանի հասարակական-քաղաքական և գրական գործունեության համար։ Ճանապարհին նա եղել է Վրաստանում (Թիֆլիսում հանդիպել է Ղ. Աղայանի, Մ. Միանսարյանի, Պ. Սիմեոնյանի, Հ. էնֆիաճյանի և հայ մշակույթի այլ գործիչների հետ), Հայաստանում և Թուրքիայում։ AH Կազմող՝  Սամվելյան Խ. Էջ՝  1 քարտեզ, սև-սպիտակ Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Առանց տպագրության վայրի հիշատակության Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Առանց տպագրության թվականի հիշատակության Չափս՝  26x25սմ. Տպարան՝  Առանց տպարանի հիշատակության Նկարագրություն՝  Մասշտաբը՝ 1:1 800 000 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  Ք (հայ.) / 510