Քափկիր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Քափկիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Միակտոր է, ունի տափակ կոթ և շրջանաձև գոգավոր բերան: Կոթը միացման հատվածում քիչ լայնացած է և բերանի նկատմամբ որոշակի անկյուն է կազմում: Հակառակ ծայրում ծալվում է և ավարտվում է կանթով, որից կախված է օղակաձև կախիկ: Բերանի անցքերը նման են վեցթևանի աստղածաղկի: Կոթին արձանագրություն է. «ՄԱՀՏԵՍԻ ՈՎԱՆԷՍԻ ՈՐԴԻ ՄԵԼՔՈՆԻ թիվ ՌՃՀԱ ՄԱՅԻՍԻ ԼԱ» /1171=1722, մայիսի 31/ Երկարություն (սմ)՝  Կոթի՝ 30*3 Տրամագիծ (սմ)՝  12 Նյութը՝  Պղինձ, անագ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1722 Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5688/4 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-675