«Քեռի Վոլոդյա Միրզոյանը թամադա» 1985

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առաջին պլանում` դիմահայաց կանգնած տղամարդ` մինչ գոտկատեղը հատվածով: Աջ ձեռքով բռնած օղու լի բաժակ` կրծքավանդակի մոտ, ուղիղ կենտրոնով: Հագին` վերնաշապիկ ու պիջակ: Աջ կրծքին փակցված պարգևների շքանշան: Կնճռոտ դեմքով, լայն ճակատով, ուղղահայց կոկիկ բեղերով, սրածայր ականջներով: Թիկունքում` ճերմակ սփռոցով երկար սեղան, տարբեր ուտեստներով, մրգերով և խմիչքով: Սեղանից այն կողմ նստած երեք տղամարդ: Աջից` կիսաճաղատ, ակնոցներով տղամարդ, ձախ ձեռքում օղու լի բաժակ, կենտրոնում` երկար քթով դիմահայաց տղամարդ, աջ ձեռքում օղու լի բաժակ, ձախում ծխամորճ: Ձախից` ավելի երիտասարդ բեղավոր երիտասարդ, ¾ դիրքով շրջված դեպի ընկերները: Ձախ ձեռքում օղու լօ բաժակ, աջը` կողքինի ուսի մոտ: Հեղինակ՝  Յուրի Արամի Բաղդասարյան (1952) Նյութը՝  օֆորտ Չափս՝  34,5x 24 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-341/10