Քերականութիւն Արամեան լեզուի, յորում բացատրին սկզբունքն և կանոնք Արամեան լեզուին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Բնօրինակի անվանում՝  Քերականութիւն Արամեան լեզուի, յորում բացատրին սկզբունքն և կանոնք Արամեան լեզուին Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յօրինեալ ի պէտս ուսման աշակերտացն արքայական և մասնաւոր դպրոցի արևելեան լեզուաց թագաւորական գրատան ի Յակովբայ Շահան Ջրպետեան յԵդեսացւոյ, յարքայական վարժապետէ հայկական լեզուիայնր դպրատան. Քերականութիւն Արամեան լեզուի, յորում բացատրին սկզբունքն և կանոնք Արամեան լեզուին ըստ հեղինակութեանընտրելագոյն քերթողաց, ուղղախոս մատենագրաց և սեպհական սովորութեանց հայկական բարբառոյ / Grammaire de la lanque Armenien-ne. - 'Փարէզ, 1823, 'ի տպարանի պրն. Եւրաթայ: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են մուգ շագանակագույն գործվածքով: Կռնակը շագանակագույն կաշվից է, վրան ֆրանսերենով դրոշմված է վերնագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Բնագիրը ֆրանսերեն է, միայն տիտղոսաթերթն է հայերենով տպագրված: Էջեր 4-ի և 5-ի միջև՝ առանձին թերթի վրա, տպագրված է հայոց այբուբենը: Կազմերեսները, կռնակը և էջերը խունացած են, որոշ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Շահան-Ջրպետյան Հ. Էջ՝  LXXXII, 820, 1 թ. հայկ. այբուբեն Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի, գործվածք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1823 Լայնություն (սմ)՝  12,3 Երկարություն (սմ)՝  19,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/531