Քերթվածներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջգործվածքյա, կոշտ, եզրավոր, բաց երկնագույն: Կազմին մուգ կապույտով դաջված է փոքրիկ պատկեր՝ ծառ, եղջերու, լուսին, աստղեր: Գիրքն ունի սուպեր - շապիկ,որի առջևի երեսի մուգ կապույտ ֆոնին, դեղին հորիզոնական զոլի մեջ, տպված են հեղինակի անունը /սպիտակ գլխատառերով/ և գրքի վերնագիրը /շագանակագույն եզրագծերով/: Վերևում փոքրիկ բնապատկեր՝ վազող եղջերու, քամուց քշված ծառ, սար և լուսին: Սուպեր - շապիկի հետևի երեսին՝ սպիտակավուն ֆոնին պատկերված են ծովի ալիքներ և առագաստանավ,իսկ ռուսերեն տառերով տպված են գրքի մատենագիտական տվյալները: Ֆորզացը գունավոր, դեկորատիվ նախշերով: Անվանաթերթին մատենագիտական տվյալները: Ճակատանկարը՝ Սիպիլի լուսանկարը /կանգնած/: Հեղինակ՝  Սիպիլ Էջ՝  132 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1935թ. Չափս՝  13,9x20,4 Նկարիչ-Ձևավորող՝  Հովհ. Շավարշ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3734